ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները
09.07.2020 | 14:17

Կես օր մտորելուց հետո «Կյանքի խոսք» աղանդն երեկ իբրև թե հերքեց իրենց իսկ շրջանակներից ստացած իմ այն տեղեկատվությունը, որ ցանկանում են դիմել Կառավարությանը` ոչ եկեղեցապատկան տաճարներում արարողություններ անելու թույլտվություն ստանալու համար։ Իմ հասցեին ուղղված վիրավորանքներով լի հաղորդագրություն են տարածել, որի` բուն թեմայի հետ կապված «թեզերը» հետևյալն են.

- Ի՞նչ է, մենք եկեղեցաշենքեր կամ հավաքույթներ իրականացնելու վայրեր չունե՞նք, որ պետք է Առաքելական տաճարներում արարողություններ անցկացնենք։


- Մենք Կառավարությանը չենք դիմել նույնիսկ մեր եկեղեցաշենքերում հավաքույթները վերականգնելու թույլտվության խնդրանքով (խոսքը համաճարակի մասին է - Հ.Մ-Շ.)
- Այլ բան, եթե վիճակը բարելավված կամ վտանգը վերացած լիներ։

Հետո գալիս է երկար տեքստ, թե իմ գրածն իրենց աղանդի ու Կառավարության դեմ պատվեր է, որ այդկերպ իմ «ճամբարը» քաղաքական նպատակներ է հետապնդում և այլն։ Այսինքն, թեման շեղելու խղճուկ և հիմար փորձ։

Նախ, իմ հասցեին ուղղված վիրավորանքների մասին։ Անկեղծ ասած` մի քիչ զարմացած եմ. իրենց ներսում կուտակած թույնի ու ատելության համեմատ բավական զուսպ են արտահայտվել։ Բայց ցինիզմը տեղն էր։ Պատկերացնու՞մ եք` «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներն ուրիշներին մեղադրում են «հիվանդ միտք» ունենալու մեջ։ Ու եթե այդ աղանդավորներն իմ մասնագիտությունն են չակերտների մեջ առնում, ապա ես նրանց սկի չակերտների մեջ երբեք եկեղեցի չեմ կոչի։ Աղանդը մնում է աղանդ, որքան էլ նրանք պայքարեն այլ կարգավիճակ ունենալու համար։

Իսկ «Կյանքի խոսքի» նպատակը հենց դա է` առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. Եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մոլորվեն ու իրենց թակարդն ընկնեն։ Եկեղեցիներում արարողություններ անելու ցանկությունն էլ է այդտեղից առաջացել։ Դա նույն ծրագրի մի մասն է, ինչ տարբեր տարիներին օրենսդրական փոփոխություններ անելու, իրենք իրենց անընդհատ եկեղեցի կոչելու և քարոզչական այլ հնարքներ իրականացնելու մարտավարությունը։

Աղանդավորների ահա այս իրական նպատակն է, որ թույլ չի տվել նրանց լիարժեք ետ կանգնել եկեղեցիները զավթելու մտքից։ Դրա համար էլ հերքումը հերքում չէր, այլ սպառնալիք, որ տեսե՛ք էսա համաճարակը անցնի, ինչեր ենք անելու։ Իմ պատասխանն էլ դրան հետևյալն է` ղալլաթ եք անելու։

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ